Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի Հայաստանը կրկին դասվում է ազատ համացանց ունեցող երկրների շարքին

Հոկտեմբեր 16,2024 18:45

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցը, որն ընդգծում է, որ 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը:

Այս տարի Հայաստանը կրկին դասվում է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: 2024 թ. -ի զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր: Անցյալ տարի ըստ զեկույցի Հայաստանը ստացել էր 72 միավոր:

Զեկույցը ընդգրկում է 2023 թ. հունիսի 1 -ից մինչ 2024 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիա հարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել:

Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031