Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա տարիներին լրատվամիջոցների աջակցությամբ անհրաժեշտ է նպաստել գրագետ միգրացիոն վարքագծի ձևավորմանը»

Հոկտեմբեր 16,2024 17:57

Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Քննարկման սկզբում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է երկխոսության գործընթացը, ակնկալվող գործողությունների ծրագիրը՝ այլ երկրների փորձով, քանի որ ՀՀ-ԵՄ համատեքստում այն դեռևս մշակված չէ։ Այնուհետև անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացի քայլերի հաջորդականությանը, ընթացակարգերին և ժամկետներին։ Քննարկման շրջանակներում կարևորվել է այն, որ հանրային հաղորդակցությունը միգրացիայի կառավարման ոլորտում նոր հնարավորություններին, մարտահրավերներին արձագանքելու առանցքային գործիքներից մեկն է։

Ուստի, առաջիկա տարիներին լրատվամիջոցների աջակցությամբ անհրաժեշտ է նպաստել գրագետ միգրացիոն վարքագծի ձևավորմանը։ Հանդիպման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչները թեմայի համատեքստում հնչեցրել են իրենց հուզող հարցերը և ստացել պատասխաններ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել