ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Թումանյան 10 հասցեում անհատ ձեռնարկատեր «Կ․ Բ» կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Բագրատաշեն 19, թիվ 1 հասցեում՝ «Նեֆտոգրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հեղուկ գազի լցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Վերոնշյալ երկու լցակայաններում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերնոնշյալ հասցեների բենզալցակայանի և հեղուկ գազի լցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել։
Հավելենք նաև, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տարված բացատրական աշխատանքների, բանակցության արդյունքում տնտեսավարողը կամովին ապամոնտաժել է Վանաձոր, Թումանյան 10 հասցեում գործող և՛ լցակայանը, և՛ դրա տարողությունները, իսկ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն 19, թիվ 1 հասցեում շահագործվող հեղուկ գազի լցակայանը Տեսչական մարմնի և Հարկադիր կատարման ապահովման ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում կապարակնքվել է։
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին