Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում ԱԺ-ում՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

Հոկտեմբեր 16,2024 17:09

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին մասնակցել են Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկմանը՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի և կից օրենքների փաթեթի վերաբերյալ։

Փաթեթի քննարկումները սկսվել են դեռևս 2022 թվականի սեպտեմբերից՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում քաղաքացիական հասարակությանը։ Քննարկմանը մասնակցում էին նախագծի հեղինակները՝ Արդարադատության նախարարությունից ու «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամից, հրավիրված էին նաև ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից և Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունից(IFES):

Ներկաները քննարկել են առաջարկվող փաթեթի հանրային հետաքրքրություն ներկայացնող դրույթները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում այս թեմայով կլինեն հանրային լսումներ, ինչպես նաև արտագնա քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031