«Ազատություն». Մոտ մեկ շաբաթվա դադարից հետո իսրայելական ուժերը դարձյալ Բեյրութի ուղղությամբ օդային հարվածներ են հասցրել, զոհերի մասին չի հաղորդվում։
Իսրայելը հայտնում է, որ թիրախը «Հեզբոլա»-ի զենքերի ստորգետնյա պահեստն է եղել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցից հետո Բեյրութի ուղղությամբ օդային հարվածները դադարել էին։
Լիբանանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին՝ Միացյալ Նահանգները երաշխիքներ է տվել, որ Իսրայելը կսահմանափակի մայրաքաղաքի ուղղությամբ հարվածները։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: