Ermenihaber. Թուրքական ազգայնական ուղղվածության «Yeniakit» թերթի հոդվածագիր Ալի Քարահասանօղլուն անդրադարձել է աշխարհահռչակ հայ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ-պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուի Նոբելյան մրցանակի արժանանալուն:
«Զարմանալի ես ԱԶԿ (Թուրքիայի իշխխող կուսակցություն–խմբ.)… այնպես, ինչպես բոլոր ոլորտներում ես, Նոբելյանում ևս Թուրքիային բարձրացրիր»,-գրել է նա:
Նա ընդգծել է նաև, որ 1923-ից՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո մինչև «ԱԶԿ»-ի իշխանության գալը գեթ մեկ Նոբելյան մրցանակ Թուրքիան չէր վաստակել:
Այսպիսով, թուրք հոդվածագիրը կառավարությանն է վերագրել Աճեմօղլուի նվաճումը:
Կարդացեք նաև
«2006թ․՝ գրականության մեջ Օրհան Փամուք… 2015թ՝ քիմիայի ոլորտում Ազիզ Սանջար… 2024թ՝ տնտեսության ոլորտում Տարոն Աճեմօղլու»,-հավելել է նա:
Նշենք, որ Աճեմօղլուն հոկտեմբերի 14-ին է արժանացել Նոբելյան մրցանակի:
«Հրաշալի նորություն է, ես և՛ զգացված եմ, և՛ ցնցված»,-ասել է նա՝ երբ անսպասելի զանգ է ստացել Նոբելյան կոմիտեից: