Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառքի հասույթը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին կուղղվի

Հոկտեմբեր 16,2024 15:48

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ՝ Ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակեպվել էր աննախադեպ և բացառիկ միջոցառում. կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցելու և իրենց աշխատանքներն անձամբ ներկայացնելու համար քրեակատարողական հիմնարկ էին բերվել «Սևան», «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների ստեղծագործող ազատազրկված անձինք:

Ցուցահանդեսին ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, վարչակազմի ներկայացուցիչներ, Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ՄԻՊ, ՀԿ ներկայացուցիչներ, թանգարանների տնօրեններ և այլ հյուրեր։ Միջոցառմանը հրավիրված են եղել նաև մասնակից ազատազրկված անձանց հարազատները։

Ազատազրկված անձինք հյուրերին ներկայացրել են իրենց հեղինակած աշխատանքների խորհուրդը, ստեղծագործման ընթացքն ու բնույթը։ Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտել են ցուցանմուշները, տպավորվել ազատազրկված անձանց՝ ճաղերից այն կողմ ոգեշնչման աղբյուրներ գտնելու կարողությունից։

Ցուցահանդեսից ստացված ողջ հասույթն ուղղվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031