Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակել զարգացնել Հայաստանը, որը մեր տունն է»․ Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը

Հոկտեմբեր 16,2024 15:51

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը եւ նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» եւ «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Նախագծի եւ արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ եւ միասին բարելավել կյանքի որակը:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի շրջանակում Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ու մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրին արշավների նպատակներն ու մասնակցության մանրամասները։

Արտակ Հանեսյանը նշեց․ «Այս երեք արշավների միջոցով մենք փորձում ենք շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում օգնել են մեզ՝ բարելավելու կյանքի որակը։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը եւ հրավիրում ենք բոլորին միանալ մեզ ու միասին շարունակել զարգացնել Հայաստանը, որը մեր տունն է»։

Առաջին բաղադրիչը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ բարեգործական «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավն է։

Ամերիաբանկը հրավիրում է բոլորին միանալ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավին ու այս անգամ միասին ընտրել այն ոլորտները, որոնց ուղղվելու է Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։ «Մենք միասին կորոշենք, թե 2025 թվականին որ ոլորտների զարգացմանն է ուղղվելու Ամերիաբանկի եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ու բարեգործական ծրագրերի բյուջեի որոշ մասը, այսինքն՝ 100 մլն դրամը։ Քվեարկել կարող են բոլորը՝ անկախ նրանից հանդիսանում են բանկի հաճախորդներ, թե ոչ։ Իսկ բանկի հաճախորդները նաեւ հնարավորություն կունենան քվարկել MyAmeria հավելվածի միջոցով»,- ասաց Արտակ Հանեսյանը։

Քվեարկության ուղղությունները 8-ն են՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։ Քվեարկությունն անցկացվելու է հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Նշենք, որ այս բոլոր ուղղություններով Ամերիան առ այսօր իրականացրել է ավելի քան 2,7 մլրդ ՀՀ դրամի բարեգործական և ԿՍՊ նախագծեր:

Նախագծի երկրորդ բաղադրիչը «Իմ Ամերիա, իմ տուն» արշավն է, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու վիճակախաղին։

Նվերը շատ խորհրդանշական է՝ բնակարան Երեւանում։ Մինչև տարեվերջ Ամերիան կազմակերպում է մեծ վիճակախաղ, որով ընդգծում է Հայաստանում ապրելու եւ այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը` Բանկի գործող եւ նոր հաճախորդների հնարավորություն ընձեռելով շահել բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։ Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները կարող են կուտակել պրոմո կոդեր մինչև դեկտեմբերի 31-ը։

Պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով: Որքան շատ պրոմո կոդեր ստանան հաճախորդները, այնքան կմեծանա նրանց՝ տուն շահելու հավանականությունը:

«Այս նախաձեռնության հիմնական իմաստն է ընդգծել Հայաստանում ապրելու եւ արարելու կարեւորությունը»,- նշեց Արման Բարսեղյանը։

Երրորդ բաղադրիչը «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով մրցույթն է՝ նախատեսված ուսանողների համար 

«Մենք ցանկանում ենք ոգեւորել եւ խրախուսել անսահման ձգտումներ ունեցող ակտիվ եւ նախաձեռնող երիտասարդներին։ Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար մեկնարկում են կրթաթոշակների մրցույթը»,- ասաց Արտակ Հանեսյանը։

Ամերիաբանկը և VISA-ն հայտարարում են մրցույթ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, որի շրջանակում բացահայտված լավագույն երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ:

  • 160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ, 2024-2025թ. երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում:
  • 10 լավագույնները կստանան հնարավորություն աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն:
  • «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում` ընդհանուր մինչեւ 10 մլն դրամի չափով։

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 2024-2025 ուսումնական տարվա ուսանողները, ովքեր Ամերիաբանկի VISA Student քարտապան են, ընդ որում, կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ բարձր ՄՈԳ (առնվազն 65%)։ «Մենք կազմակերպելու ենք թեստեր, եւ այդ թեստերի արդյունքում առավել բարձր միավորներ ստացած ուսանողներն են մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու։ Իսկ ուսանողների կողմից ներկայացվող նախագծերը գնահատվելու են անկախ ժյուրիի կողմից»,- հավելեց Արման Բարսեղյանը։

Բանախոսներն անդրադարձան նաեւ հարցին, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել «Իմ Ամերիա, իմ Հայաստան» խորագիրը։

«Այս բոլոր երեք ծրագրերն էլ միտված են Հայաստանի ու հայ հասարակության բարեկեցությունը բարձրացնելուն եւ մարդու մասին են։ Տունը, որը մենք տրամադրելու ենք որպես մրցանակ, խորհրդանշում է Հայաստանում ապրելն ու արարելը։ Ուսանողներին ուղղված ծրագրի նպատակը կրթական մակարդակի բարձրացումն է, մարդկային ռեսուրսներում ներդրումներ կատարելուն միտված միջոցառում է»,- նշեց Արտակ Հանեսյանը։

Միջոցառման շրջանակում Արտակ Հանեսյանը նաեւ ներկայացրեց բանկի գործունեության վերաբերյալ մի քանի ցուցանիշ։ Մասնավորապես, գործունեության ամբողջ ընթացքում Ամերիաբանկը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից ստացել է ավելի քան 100 մրցանակ, որոնցից 30-ը` Հայաստանի լավագույն բանկ անվանակարգում: Այս տարի արդեն բանկը ստացել է 10 մրցանակ, որոնցից երկուսը Euromoney և Global Finance ամսագրերի կողմից` դարձյալ որպես Հայաստանի լավագույն բանկ: Միջազգային ֆինանսական կազմակերպություններից Բանկը ներգրավել և Հայաստանի տնտեսության զարգացմանն է ուղղել ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար։ Ամերիաբանկի կողմից ՀՀ ՓՄՁ ոլորտի զարգացմանն է ուղղվել ավելի քան 500 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում։ 10-րդ տարին անընդմեջ Ամերիաբանկն առաջատարն է վարկային պորտֆելի մեծությամբ՝ ավելի քան 1,13 տրիլիոն ՀՀ դրամ (30․09.2024 դրությամբ)։ Վերջին 5 տարիներին Ամերիաբանկը եղել է ամենախոշոր հարկատու բանկը Հայաստանում. պետբյուջե է վճարվել շուրջ 58 մլրդ ՀՀ դրամի հարկ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031