Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, խորհրդականներ Նվարդ Հարությունյանն ու Սուրեն Քեսեջյանն այսօր ընդունել են ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Ջամալ Խանին ու գրասենյակի մարդասիրական ծրագրի աշխատակիցներին։
Հյուրերը ներկայացրել են մարդասիրական ծրագրի ուղղությունները, որոնք միտված են քաղաքացիական անձանց համար հումանիտար պայմանների բարելավմանը։
Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները նրանց հետ քննարկել են այն հնարավոր ծրագրերը, որոնք երկուստեք համագործակցության շրջանակում կարող են իրականացվել Սյունիքի մարզում։
ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ