Հոկտեմբեր 15-ին, ժամը 21.24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցի մի տնից «որովայնի կտրած-ծակած վերք, մարմնի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցի վերոհիշյալ տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Թալինի բնակիչ 54-ամյա տղամարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում ժամը 22.45-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ