Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի արձագանքը բանակում մահացության դեպքերին անընդունելի է. Զարուհի Հովհաննիսյան

Հոկտեմբեր 16,2024 14:21

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

ՔՊ-ի արձագանքը բանակում մահացության դեպքերին բացարձակ անընդունելի է:

ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մատնանշում է քաղաքացիական կյանքում տեղի ունեցող ինքնասպանության դեպքերն ու ասում բառացի. «Մեր քաղաքացիական կյանքում ունենում ենք շատ ինքնասպանություններ, ունենում ենք շատ դժբախտ պատահարներ։ Չգիտեմ՝ ինչո՞ւ այդ մասին չեք խոսում»:

Հասել եք որոշումների կայացման մակարդակի ու պարզ բաները չգիտեք: Հենց այդ պատճառով էլ բոլոր ոլորտներում հսկայական բացթողումներ են:

Չգիտեք ու չեք հասկանում մի պարզ բան, որ քաղաքացիական կյանքում մարդը պետության անմիջական վերահսկողություն տիրույթում չէ, իսկ բանակում, բանտում, դպրոցում, հատուկ խնամքի հաստատություններում և այլն, մարդն անմիջականորեն գտնվում է պետության հսկողության ներքո և պետությունն է պատասխանատու բոլոր մահերի ու դժբախտ պատահարների, առողջական խնդիրների համար:

Էլ չասեմ, որ այդպես էլ մեր երկրում բանակային ռեֆորմ չարվեց, իսկ բանակ ինստիտուտն իր այսօրվա կառուցվածքով մեր երկրի դեմոգրաֆիական, կրթական, մարդկային ռեսուրսի կառավարման և ընդհանրապես զարգացման ամենամեծ խոչընդոտներից է:

Բանակում առկա ոչ կանոնադրական հարաբերությունների առկայությունը, որը նաև առաջացնում է կյանքի իրավունքի խախտումներ, տղաների կրթական իրավունքի և մասնագիտական զարգացման համար առաջացող հսկայական խնդիրները, երբ չկան տարբերակված մոտեցումներ, տարկետումներ, ընտրություն, թե ինչպես, ինչ ժամկետներում ծառայել, որպեսզի կրթությունը չտուժի, հրամանատարական կազմի ակնհայտ մասնագիտական հմտությունների բացերը և այլն բերում, հանգեցնում են նաև տղա երեխաներ ունեցող ընտանիքների արտագաղթի, երկրի քաղաքացիությունից հրաժարման, արտերկրում ուսում ստանալու և չվերադառնալու արդեն իսկ տասնամյակներով տևող պրակտիկաների:

Կա՞ն արդյոք լուծումներ, այո, կան, եթե, իհարկե, որոշում կայացնողները մի քիչ գիտելիքներ ունենան ու փորձեն ոչ թե հանցագործություններն արդարացնել, այլ աշխատել խնդիրների լուծումների ուղղությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031