16 հոկտեմբերի, 2024 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ի աջակցությամբ տեղի ունեցավ AI Conf 2024-ը` Հայաստանի ամենամեծ արհեստական բանականության համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել արհեստական բանականության ոլորտի մասնագետներին, տելեկոմ և ֆինանսաբանկային ոլորտների ներկայացուցիչներին։
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ նշելով, որ ընկերությունը կարևոր ներդրումներ է անում, որոնք սպասարկելու են AI տեխնոլոգիաներին և նպաստելու են դրանց օգտագործման ծավալների մեծացմանը։
Միջոցառման նպատակն էր քննարկել և հասկանալ, թե ինչ քայլեր է անում Հայաստանը AI տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ և ինչպես են տարբեր ոլորտների ընկերություններ սկսել օգտագործել դրանք։
«Կառուցելով պրոդուկտը արհեստական բանականության միջոցով» պանելային քննարկմանը ընթացքում Team Telecom Armenia-ի պրոդուկտների և վիճակագրության բաժնի ղեկավար Վասիլի Պիսարևը ներկայացրեց, թե ինչպես են ընկերությունում AI-ը օգտագործում նոր պրոդուկտներ մշակելու և մարքեթինգային արշավներ իրականացնելու համար։
Կարդացեք նաև
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։