«Ապառաժ». Հոկտեմբերի 13-ին Երևանում կայացել է ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամակցական 19-րդ Ընդհանուր ժողովը։ Առաջին անգամ Արցախի սահմաններից դուրս կայացած ժողովը լսել ու քննարկել է միավորի վարչության 15-ամսյա գործունեությունը և նախանշել առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները։
Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի է վերընտրվել Մելանյա Բալայանը։