Civilnet. Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է համապատասխան բանաձևը։ Դաշնային խորհրդի ընդունումից հետո բանաձևը կքննարկվի նաև խորհրդարանի վերին պալատում։
Բանաձևով Դաշնային խորհուրդը կոչ է անում Շվեյացարիայի իշխանություններին կազմակերպել խաղաղության համաժողով։
Բանաձևում նշված է՝ համաժողովը, որի նպատակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունն է, կազմակերպվելու է ամենաուշը մեկ տարվա ընթացքում։ Այն անցկացվելու է միջազգային դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու դարերով Լեռնային Ղարաբաղում բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: