«Իրանն այսօր». Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ:
Արաղչին դրական է գնահատել խնդիրները բանակցային ճանապարհով լուծելու և խաղաղության համաձայնության հասնելու հարցում տարածաշրջանի երկրների վճռականությունը և հավելել, որ Իրանը պատրաստ է այդ ուղղությամբ իր աջակցությունը ցուցաբերել:
Նա վերահաստատել է, որ Իրանը դեմ է Կովկասում օտար երկրների միջամտություններին, և ընդգծել տարածաշրջանի երկրների կարողություններից, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական ձևաչափից օգտվելու անհրաժեշտությունը:
Մուստաֆաևը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել և հայտարարել, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր տարածքից հարձակում լինի հարևանների վրա։