Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԺ-ում կապիտուլյանտների ներկայացուցիչների երեկվա ներքին ռազբորկան ապացուցեց երկու պարզ ճշմարտություն. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 16,2024 11:35

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԺ-ում, կապիտուլյանտների ներկայացուցիչների երեկվա ներքին ռազբորկան ապացուցեց երկու պարզ ճշմարտություն:

1.Ըստ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «…կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար»:

2.Ըստ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ «…Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարից եք խոսում»:

Այսինքն՝ ասում են, որ կա արդարադատության ապօրինի իրացում, կամ ապօրինի արդարադատություն: Եվ կա կոռուպցիա ու հովանավորչություն՝ հենց դրանց դեմ պայքարողների շարքերում:

Դժվար է չհամաձայնվել այս պարզ ճշմարտության հետ:

Հայրենիք, ազգային արժանապատվություն ու սկզբունքներ չունեցող իշխանության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է: Առանձին վերցրած Արգիշտի Քյարամյանը կամ Հովիկ Աղազարյանը մեղավոր չեն այս պատմության մեջ: Պրոբլեմը իշխանության որակի մեջ է և, եթե մյուս պատգամավորները կամ գործադիրի ներկայացուցիչները դեռևս չեն հայտնվել սկանդալում, չի նշանակում, որ «սուրբ» են կամ իրենց մոտ ամեն ինչ կարգին է:

Իշխանության ներկայացուցիչների մեծ մասն արդեն թաթախված է տարբեր պատմությունների, իշխանությունն ու պաշտոնական դիրքը սեփական շահերի համար օգտագործելու թեմաների մեջ: Բոլորն էլ լավ հասկանում, որ ստի, կեղծիքի, ցինիզմի ու հայրենիքի հանդեպ անբարո մտածողության տեր իշխանությունը որպես կանոն ներսից է փչացած և մերթընդմերթ ի ցույց է դնում իր իրական դեմքը:

Չի բացառվում, որ մեկ այլ նմանատիպ ռազբորկայում, օրինակ Արարատ Միրզոյանը, անկախ իր կամքից, ինչ որ մեկի վրա բարկացած ասի հետևյալ ճշմարտությունը «…կարո՞ղ ա Արցախից չե՛ք հրաժարվել հանուն թշնամական շահերի և հանուն իշխանության պահպանման»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031