Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. «Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ» 

Հոկտեմբեր 16,2024 11:16

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ…

Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռք բերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում…

Եվ որքան մեր դիզայներները զարգացնեն ու կատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»:

Այս խոսքերը ասել եմ 2018 կամ 2019 թվականին։  Ոչ մի կերպ չգանք կոնկրետ երբ եւ որտեղ:)

Անցել է մի քանի տարի, եւ կարծես թե սկսում ենք մոտենալ իմ նշած նպատակին։ Նկատի ունեմ, կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ։

Այս առիթով ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն դիզայներներին, ում հետ համագործակցել եմ այս ամբողջ ընթացքում։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի, ավելի ու ավելի լավ որակ ապահովելուն ուղղված անկոտրել ջանքի համար։ Աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում։ Եւ որքան ճիշտ է այն կազմակերպվում, որքան ավելի գրագետ է արվում, այնքան այդ արդյունքները տեսանելի են լինում։

Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական անսպառ միտք, կատարելագործվելու անհատնում ցանկություն եւ մեծ մեծ հաջողություններ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031