Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցանկացած երկրում Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան «երկխոսությանը» հրաժարականներ կհաջորդեին. «Հրապարակ»

Հոկտեմբեր 16,2024 10:45

Երեկ ԱԺ լսումները մի փոքր բացեցին «Քաղպայմանագիր» կուսակցության վարագույրը` ի ցույց դնելով, թե ինչ է կատարվում իշխանական կուլիսներում: Ցանկացած երկրում Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան «երկխոսությանը» հրաժարականներ կհաջորդեին, հատկապես` իրավապահ մարմնի ղեկավարի դեպքում, որը երեկ մեկի փոխարեն մի քանի կոպիտ, անթույլատրելի սխալ թույլ տվեց:

Նախ, պարզվեց՝ մարդկանց հետ խոսելու կուլտուրա չունի:

Երկրորդ․ խորհրդարան կոչվող ինստիտուտն ու իրենց իսկ իշխանությանը չի հարգում:

Երրորդ․ եթե ոտքը տրորում են, կարող է ամենաանթույլատրելի հայտարարություններն անել:

Եվ չորրորդ․ սրա-նրա խնդրանքով քրեական գործեր է «ջրում», բնականաբար` նաեւ «կարում»:

Այդ տեսարանից մի գլոբալ եւ բազում մանր հետեւություններ կարելի է անել: Նախ այն, որ չհասունացած, անկայուն պսիխիկայով, կյանքի ճանապարհ չանցած, կենսագրություն չունեցող, ղեկավար չաշխատած անփորձ մարդկանց չի կարելի փողոցից բերել եւ հսկա կառույցների ղեկավար նշանակել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031