Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:
Ապա մի շարք ակումբների ֆան-ակումբներն էլ են միացել ՖԱՖ-ին եւ հայտարարություն են տարածել, որը ստորագրել են «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» եւ «Շիրակի» ֆան-ակումբները:
Սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին, նշեց. «Ոչ մի քննադատություն չեն լսում, ակումբների հետ շատ լարված փոխհարաբերությունների մեջ են, ի՞նչ է դա նշանակում: Դու ֆեդերացիայի նախագահ ես, պարտավոր ես համերաշխ մթնոլորտ ստեղծել: Այն խաղադաշտերը, մարզադաշտերը, որոնք գտնվում են ֆեդերացիայի ենթակայության տակ, անհասանելի են դարձել, զրկում են այնտեղ խաղի հնարավորություն տալուց: «Փյունիկի» հետեւից էլ են ընկել: Երեկ փողոց դուրս եկան, ընդվզեցին, որովհետեւ տեսնում են, թե ինչ է կատարվում: Նրանք պատասխան են տալու: Աշխարհում չկա ոչ մի տեխնիկական մասնագետ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնագետի չափ աշխատավարձ ստանա: Իրենց այդպես է պետք՝ այդպես են անում: Խինես Մելենդեսի մասին է խոսքը, թոշակառու մարդ է եւ ո՛չ մարզիչ էր, ո՛չ մի բան, բերել էին իբրեւ հայկական ֆուտբոլը զարգացնելու, այն էլ ի՞նչ՝ ոչ մի բան էլ չարեց: Պայմանագիրը մեկ տարով էր, բայց եւս մեկ տարով երկարացրին: Հետո Կապարոսին բերեցին, որը թոշակառու էր, նա էլ ձախողվեց: Նրա աշխատավարձն էլ գաղտնի էր պահվում: Ֆեդերացիան ՀԿ է, բոլոր ծախսերը պարտավոր են հրապարակել, ընդհանուր շարժեր են ասում, բայց չեն ասում, թե, օրինակ, հավաքականի մարզիչը որքան գումար է ստանում: Սրանք չեն ղեկավարում, չգիտեմ ինչ են անում արդեն 5 տարի: Փողերը քամուն են տալիս, չկա հաշվետվություն, մանկապատանեկան ֆուտբոլն էլ լավ վիճակում չէ: Այս 5 տարվա մեջ մի հպարտանալու առիթ չի եղել: Կադրեր չկան, եղածներին էլ հոգեբանորեն սպանում են»:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: