Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ մեկի խելքին եթե պտտվի, ամբողջ ԱԺ-ով փորձեն Անկախության հռչակագրում անգամ մեկ ստորակետ փոխել՝ չեն կարող, այն վերիրավական փաստաթուղթ է. Արամ Մանուկյան. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 16,2024 10:19

ՀՀ սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրության նախաբանը՝ Անկախության հռչակագիրը, փոփոխման ենթակա չէ։ ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, որը առաջինն էր ՀՀ անկախության լուրը հայ ժողովրդին հայտնել, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Որեւէ մեկի խելքին եթե պտտվի, ամբողջ ԱԺ-ով փորձեն Անկախության հռչակագրում անգամ մեկ ստորակետ փոխել՝ չեն կարող, որովհետեւ Անկախության հռչակագրի կարգավիճակը լրիվ այլ է. այն վերիրավական փաստաթուղթ է, այն պետության հիմնադիր փաստաթուղթ է, պետության հիմքերի մասին է։ Անգամ եթե պետություններ ոչնչանան, ապա Հռչակագիրը կարող է հիմք ծառայել հետագայում նոր պետության ստեղծման համար»:

Հավանաբար հենց այս պատճառով էլ, հայրենի իշխանությունները լծվել են ոչ թե ՀՀ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու գործին, այլ այն ամբողջությամբ փոխելուն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031