Պարզվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, երբ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, պատգամավոր Արփի Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, (անհասկանալի է` ինչու) Քյարամյանի հասցեին ռեպլիկ է արել թե` «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»: Այս տհաճ արտահայտությունը լսելի է եղել ոչ միայն Քյարամյանի, այլև դահլիճում նստածների համար:
Ի պատասխան` Քյարամյանն ԱԺ ամբիոնից նետեց` «Բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր…. Ձեր մասին է խոսքը, բա՞ն ասեցիք»։
Երբ պատգամավորն ու օգնականը վստահեցրին, թե ոչ ոք ոչ մի բան չի ասել, Քյարամյանը շարունակեց ելույթը:
Կարդացեք նաև
Բայց ակնհայտ էր, որ Արգիշտի Քյարամյանը չէր ճանաչում, թե ով էր իր ելույթի ժամանակ տհաճ ռեպլիկ արած անձը, և որ «սև շորերովը» պատգամավոր չէր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Հ. Գ. Արփի Դավոյանի օգնականն ավելի ուշ ժխտել էր, թե ինքը ռեպլիկ է նետել: