Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովնանյան Ինթերնեյշնլ»-ի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման

Հոկտեմբեր 16,2024 13:00

Սահմանադրական դատարանն իր վերջին՝ հոկտեմբերի 10-ին հրապարակված ՍԴՈ-1756 որոշմամբ փաստել է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածը եւ 432-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` կատարման անհնարինության հիմքով դադարումը չի կարող պայմանավորվել հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հանգամանքով:

Դիմումը դատարանում էր այս տարվա հուլիսից, հիմքում ընկած էր չարչարանաց թիվ ԵԴ/31572/02/20 քաղաքացիական՝ «Հովնանյան Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործին, մասնակի՝ պայմանագրի 6.1.1., 6.1.2., 6.1.3. 6.1.4.1. կետերով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով մերժելուն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով պատճառաբանությանը:

Քաղաքացիական դատարանը վերացրել էր Երեւանի Վահագնի թաղամասի հողամասի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում առկա սահմանափակումների պետական գրանցումը: Վերաքննիչ դատարանը մերժել էր անգամ վարույթ ընդունել սույն գործով կայացրած որոշման դեմ բողոքը: Ըստ դիմողի՝ համապատասխան պայմանագրի նշված կետերով սահմանված պարտավորությունների մասով առկա չի եղել որեւէ դատական ակտ, մասնավորապես` նշված պայմանագրային պարտավորությունների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառված չի եղել:

Դիմող Հովնանյանները խնդրել էին. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածով եւ 432-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմերին թիվ ԵԴ/32029/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 59-րդ եւ 60-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031