Թիվ 20 դպրոցի ուսուցիչը կասկածվում է զարհուրելի հանցագործության մեջ: Եթե մեղադրանքն ապացուցվի, նա, իմ կարծիքով, պետք է ստանա այդ հանցատեսակի համար նախատեսված առավելագույն պատիժը:
Բայց նա, որքան մենք հասկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, չի կասկածվում ահաբեկչության կամ թշնամու օգտին լրտեսության մեջ, նա դպրոց չէր եկել զինված եւ գործողություններով չէր սպառնում ուսուցիչների կամ աշակերտների կյանքին: Որեւէ խնդիր չկար այս ուսուցչին հրավիրելու ոստիկանության բաժանմունք եւ ձերբակալելու: ԱԱԾ-ի կազմակերպած «մասկի-շոուն», որը խաթարեց դպրոցի բնականոն կյանքը, վկայում է այն մասին, որ այդ ներկայացումը նախատեսված էր հանդիսատեսների համար: Չեմ զարմանա՝ հենց «թիվ մեկ հանդիսատեսի»:
Մի քանի տարի առաջ այդպիսի դեպք եղել էր. իմ բարեկամներից մեկին տանում էին միջանցքով, հետո ոստիկանները անսպասելիորեն ձեռքերը ոլորեցին, լուսանկարեցին, հետո թողեցին ու շարունակեցին հանգիստ քայլել: Պարզ չի՞, թե ում համար է այդ լուսանկարը: Այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ի գործողությունները դպրոցում որեւէ իրավական գնահատականի չեն արժանացել, խոսում է հօգուտ իմ վարկածի:
Կարդացեք նաև
Ժամանակակից կյանքում բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ է տեղի ունենում իրականում: Կարեւոր է, ինչպես հիմա ընդունված է ասել, «հայփը», որը դրա շուրջ տեղի է ունենում: Դպրոցում «ԱԱԾ-ական օպերացիա» են իրականացնում ոչ թե ենթադրյալ մանկապիղծին բռնելու համար, այլ տեղեկատվական աղմուկ բարձրացնելու, ու այդ աղմուկի մեջ կորում է բուն հնարավոր հանցագործությունը եւ դրա հետ կապված խնդիրները:
«Ինֆորմացիոն ապահովումն» ավելի կարեւոր է, քան բուն միջոցառումը, եւ այդպես է կյանքի ցանկացած ոլորտում (բնականաբար՝ ոչ միայն մեր երկրում): Կարծում եք, «50 հազար քվե» օպերացիան իրականացնողները չգիտե՞ն, որ, եթե բոլոր այլ հանգամանքները մի կողմ թողնենք, ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար (ժողովրդավարությունից սկսած՝ կենցաղային սարքերով ավարտած) մեզնից երկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ են պահանջվելու: Պարզապես այն քարոզչական, հակառուսական աղմուկը, որը բարձրացնում են իշխանամետ կուսակցությունները, ավելի կարեւոր են, քան այդ ստանդարտներին համապատասխանելուն ուղղված աշխատանքը՝ աշխատանք, որը, վստահ եմ, պետք է կատարել:
Այսպիսով, գործը, իմաստը, բովանդակությունը, իրականությունը ամենուր նահանջում են չորրորդական պլան, փոխարենն առաջ է գալիս միայն ձեւը եւ հասարակությանն առաջարկում են ծամել քարոզչության պղպջակավոր ծամոնը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այո, դա շոու էր,համաձայն եմ։
Բայց նման դեպքում դա քաղաքական չէր։
Ֆիզիկայի ուսուցիչը քաղաքական դեմք չէր։
Նման շոուներ պետք են կանխարգելիչ նպատակով,որ մեկ այլ ծպտյալ մանկապիղծը զսպի իր կրքերը։
Նաև դպրոցի տնօրենները ավելի զգոն կլինեն իրենց ուսուցիչների հանդեպ։
Եթե այս ամենը անաղմուկ լիներ,դրանով միայն արդարություն կվերականգնվեն,կանխարգելիչ բնույթ չէր ունենա։
ԻՆձ համար, այնուամենայնիվ, կարեւոր են մարդու իրավունքներն ու օրինականությունը: ԱԱԾ-ն որ մի օրիական հիմք չուներ նման օպերացիա անցկացնելու: Դա ընդհանրապես ԱԱԾ-ի իրավասությունների մեջ չէր:Կասկածում եմ, որ նման գործողությունները կանխարգելիչ նշանակություն կունենան:
Զարգացած արևմուտքը հանցագործության դեմ պայքարել է հրապարակային պատժամիջոցների միջով,դրանք թեպետ խախտում են մարդկանց այսօրվա իրավունքները,սակայն շատ էֆեկտիվ են։
Եվրոպան զարգացել է և շատ փոխարինող կանխարգելիչ միջոցառումներ է ներդրել և հրապարակային պատժամիջոցը շատ չի գործածում։
Այնտեղ,դպրոցում երեխաներին սովորեցնում են իրենց իրավունքները,բացատրում են, թե ուսուցիչը ինչ հեռավորություն պետք է պահպանի,ինչ թեմաներից իրավունք չունի խոսել աշակերտի հետ և այլն։
Իսկ մեր երեխաները դեռ անպաշտպան են մեծահասակների մոտ և միակ հույսը կամ մեծահասակի պարկեշտությունն է,
կամ վախը, որ կբռնվեն։
Այո,մենք պետք է բարեփոխումներ անենք դպրոցում,երեխային պետք է սովորեցնենք չդառնալ զոհ,բայց դա երկար աշխատանք է։
Նույն տրամաբանությամբ՝ հրապարակային մահապատիժը կամ ձեռք կտրելը նույնպես կարելի է արդարացնել։
Ենթադրյալ, ոչ հաստատված հանցագործության մեղադրանքով նման թատրոն բեմադրելը նորմալ երևույթ չէ։
իսկ մի այլ տրամաբանութեամբ, վարչակարգի դէմ մեր պայքարին պատճառով, պիտի որ պաշտպանենք՝ մանկապիղծ մը…
հիւանդ է, համայն Հայութիւնը
Անկախ վարչակարգից, ա/ օրինականությունը պետք է պահպանվի, բ/ մանկապիղծը, եթե մեղքն ապացուցված է, պետք է խստորեն պատժվի
Հարգելի Հայդուկ, լիովին համաձայն եմ Ձեր վերջին մտքի հետ, քանի որ առողջ հասարակությունը երբեք չէր անտեսի անմեղության կանխավարկածը: Դուք, տեսնում եմ, արդեն դատավորի փոխարեն որոշել եք, որ նա մեղավոր է։ Ես Ձեզ հետ չեմ վիճի, կսպասեմ դատարանի որոշմանը
Պոզուպոչավորի գործը հասկանալու համար նրա ամեն մի խոսքը պետք է հասկանալ հակառակ իմաստով: Օրինակ, պոզուպոչավորը ՄԱԿի շենքի դիմաց դրել է քիմերայի արձան եւ բնությագրում է այն գեղեցիկ բառերով, փոխենք այդ բառերը հակառակ իմաստով եւ կիմանանք պոզուպոչավորի հետագա գործերը:
՝՝Քիմերան, որը գտնվում է ՄԱԿ-ի շենքի դիմաց, հանդիսանում է արվեստի հայտնի ստեղծագործություն, որը ներկայացնում է մարդկային միասնությունը և խաղաղությունը: Այն ստեղծվել է որպես խորհրդանիշ, որը արտահայտում է ՄԱԿ-ի նպատակները՝ պահպանել միջազգային խաղաղություն և անվտանգության ապահովում:
՝՝
Էդ ախմախները որոշել են մարդկային միասնությունը ոչնչացնել եւ համատարած պատերազմներ սանձազերծել:
Գործենք դրանց հակառակ՝ ՄԻԱՑՈ՛ՒՄ:
Ես կը պժգամ՝ ՀՀի – եւ նոյնանման երկիրների – «ոստիկան»ներից: Կը մաղթեմ որ յանկարծ Անջրպետէն այլմոլորակայիններ գան, զանոնք բոլորը իրենց աստղանաւին մէջ հաւաքեն, ու տանին…
Սակայն ուրիշ վերլուծում մը կ’առաջարկեմ, տեղի ունեցած այդ վայրագ ձերբակալութեան մասին:
Այդ գործողութիւնը հրահանգողին եւ զայն կատարողներուն գլուխներուն մէջ – ուր շա՜տ մեծ է դատարկութեան բաժինը -, այդպէ՛ս պէտք էր անել, ի նպաստ.. երեխաներին:
Որպէսզի աշակերտների մէջ՝ մեղադրեալին զոհերը, մի քիչ մխիթարուին, վրէժ ստանան: Իսկ միւս երեխաներն ալ տեսնեն թէ ինչպէս քաջ ոստիկանները կը պաշտպանեն փոքրիկները՝ չար մարդոց դէմ…
Ասիկա աւելի էական խնդիր մըն է, քան թէ քաղաքական թատրոնի տեսութիւնը: Այդ թատրոնները կու գան ու կ’երթան, սակայն այս ուղեղային հաւաքական խանգարումը, շատ դժուար է դարմանելը…
Հայդուկ Շամլեան
« Մարդու իրավունքների ու օրինականության » այդ հանկերգներուն շնորհիւ է, որ գոյացաւ, մէջտեղ եկաւ, ՀՀ այժմու վարչակարգը:
Հիմա ալ, նոյն գաղափարաբանական, գաղապարապաշտ կեցուածքներու շնորհիւ, կրնան վերադառնալ… նախկինները:
Երբ որ ճիշդ հողը չկայ – կամ դեռ պատրաստ չէ -, թէկուզ լաւագոյն միտումներով, լաւագոյն ցորենը ցանէք՝ փուշ կը բուսնի:
Մ. Հայրուկ Շամլեան