Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համաշխարհային պետական պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ

Հոկտեմբեր 15,2024 22:44

«Ամերիկայի ձայն». Սպասվում է, որ այս տարի աշխարհի ընդհանուր պարտքը կհասնի ռեկորդային 100 տրիլիոն դոլարի, երեքշաբթի ասաց ԱՄՀ-ն՝ նախազգուշացնելով, որ շատ երկրների հարկաբյուջետային հեռանկարը կարող է «սպասվածից ավելի վատ լինել»: Հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ իր նոր զեկույցում ԱՄՀ-ն ասում է, որ ակնկալում է, որ համաշխարհային պետական պարտքն այս տարի կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի 93 տոկոսը և մինչև 2030 թվականը կմոտենա ՀՆԱ-ի 100 տոկոսին:

«Համաշխարհային պետական պարտքը շատ բարձր է», – զեկույցի հրապարակումից առաջ լրագրողներին ասել է ԱՄՀ-ի հարկաբյուջետային հարցերի բաժնի փոխտնօրեն Էրա Դաբլա-Նորիսը:

«Շատ լուրջ պատճառներ կան ենթադրելու, որ պարտքի բեռը կամ պարտքի հեռանկարը կարող է ավելի վատ լինել, քան սպասվում էր», – ասաց նա՝ հավելելով. «Ժամանակն է, որ երկրները կարգի բերեն իրենց բյուջեները»

Ըստ ԱՄՀ-ի գնահատականների՝ ծայրահեղ անբարենպաստ սցենարի դեպքում համաշխարհային պետական պարտքը երեք տարում կարող է հասնել ՀՆԱ-ի 115 տոկոսի, ինչը գրեթե 20 տոկոսային կետով գերազանցում է ներկայիս կանխատեսումը։

«Պետական փոխառությունների արժեքի տատանումները տարբեր երկրներում ավելի ու ավելի են պայմանավորված համաշխարհային գործոններով», – ասվում է զեկույցում: «Սա ցույց է տալիս, որ բարձր պարտքի մակարդակը և հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության անորոշությունը համակարգային կարևոր երկրներում կարող են մեծացնել սուվերեն պարտատոմսերի եկամտաբերության տատանողականությունը և այլ երկրների պարտքային ռիսկերը»:

Պարտքի կայունացման կամ կրճատման հավանականության համար անհրաժեշտ է կուտակային հարկաբյուջետային ճշգրտում (բյուջեի դեֆիցիտի կամ պարտքի մակարդակի կրճատում) միջինում ՀՆԱ-ի 3-ից 4,5 տոկոսի չափով, ասել է ԱՄՀ-ն: Սա գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ ճշգրտումների չափը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031