Այսօր Արտաշատ քաղաքի հիմնադրման 2213-ամյակն է։
Տոնական օրվա միջոցառումների մեկնարկին ընդառաջ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարերի դիմաց` հավերժ փառք տալով հայրենիքի համար բոլոր ժամանակներում ընկած մարտիկների։
Եկեղեցու հոգևոր հովիվները աղոթք են հնչեցրել առ Աստված։
Նշենք, որ օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում նախատեսված են մշակութային և մարզային միջոցառումներ։
Կարդացեք նաև
ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ