Ս. թ. հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կանզասի նահանգապետ Լորա Քելիի հրավերով աշխատանքային այցով գտնվել է նահանգում՝ մասնակցելու Կանզասի բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի Գեներալ-մայորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառման ավարտից հետո դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետ Լորա Քելիի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, Նահանգապետի Երևան այցի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանի և Կանզաս նահանգի գործընկերությունը խորացնելու մասին:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն