Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկայի ուսուցիչը ձեռքը դրել է աշակերտուհու ոտքին, աշակերտուհու ձեռքն էլ իր ոտքին. ի՞նչ է արձանագրել Ջոն Կիրակոսյանի անվան դասասենյակի գաղտնի նկարահանումը

Հոկտեմբեր 15,2024 21:01

Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աղմկահարույց քրեական պատմության մեջ հայտնված ֆիզիկայի ուսուցչից նախորդ տարի՝ 2023 թվականին էլ են ծնողների շրջանից տնօրինություն բողոքներ հասել, թե պապիկ ուսուցիչը բարձր դասարաններում սովորող աղջիկներին հաճախ է փաղաքշում, ձեռք գցում:

Չնայած բողոքներին՝ ֆիզիկայի ուսուցիչը չի ազատվել աշխատանքից ու շարունակել է բնականոն աշխատանքը:

Այդ է պատճառը, որ ֆիզիկայի ուսուցչից պարբերաբար «փաղաքշանքներ» ստացող աշակերտուհիները սկսել են ապացույցներ հավաքել: Մեր տեղեկություններով՝ այն տեսագրությունը, որը հասել է իրավապահներին, արձանագրել է, թե ինչպես է ուսուցիչը աշակերտուհու ձեռքը դնում իր ոտքին, իր ձեռքն էլ աշակերտուհու ոտքին…

Ֆիզիկայի ուսուցչի պաշտպանը՝ Գեորգի Մելիքյանը, Aravot.am-ին ասաց, որ այս փուլում նա չի ցանկանում որեւէ տեղեկություն մեկնաբանել կամ հարցերի պատասխանել:

Aravot.am-ը կապ հաստատեց ֆիզիկայի ուսուցչի եղբոր՝ մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանի հետ:

«Ինձ հայտնի է այնքանով, որքանով որ կան հրապարակումները: Անկախ ամեն ինչից՝ այդ ձեւի արարքները անթույլատրելի են մանկավարժության մեջ, ով ուզում է լինի, ինչ էլ ուզում է լինի: Այդպիսի դրսեւորումներ չէր կարելի: Իսկ մնացածը՝ շատ թյուրիմացություններ կան, հետեւում եմ զարգացումներին, մնացածը շատ տխուր է եւ կերպն է սխալ, վերագրած մեղադրանքները… Մեզ համար զարմանալի է, ինձ համար անհավատալի է, ապշած եմ, բայց տեղեկատվությունը շատ փակ է»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ եղբայրը կին ունի, երկու աղջիկներ, թոռնիկ. «Ես նրա արարքների մասին տեղեկատվություն չունեմ, շատ բան են ասում, բայց ծառը հենց ընկնում է՝ կացնավորները շատանում են, դրա համար ոչինչ չեմ կարող ասել: Ինքն իր գործն ունի, ամբողջ կյանքը մանկավարժության մեջ է եղել, երկար տարիներ տնօրեն է աշխատել, ապշած ենք…. չգիտեմ՝ կոռեկտությունը պետք է պահել»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց ու հենց ֆիզիկայի դասին գետնին տապալել ուսուցչին ու ձերբակալել, որին մեղսագրվում է անչափահաս աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ թույլ տալը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031