Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Քյարամյան, առնվազն ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է ձեր ժեստիկուլյացիան՝ մատով սենց անելն ու դիմելը պատգամավորին». Նարեկ Զեյնալյան

Հոկտեմբեր 15,2024 20:30

Ազգային ժողովում այսօր հրավիրած լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն անդրադարձավ խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պահվածքին։

«Պարոն Քյարամյան, առնվազն ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է այդ ձեր ժեստիկուլյացիան՝ մատով սենց անելն ու դիմելը պատգամավորին, պատգամավորի հետ նման տոնով խոսելը։ Դուք խոսում եք Ազգային ժողովի պատգամավորների հետ, ձեր կաբինետում չեք եւ ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ ո՞րն է ավելի վատ՝ հասկանալով որտեղ եք գտնվում եւ նման ոճով եք խոսում պատգամավորների հետ, թե՞ հակառակը։ Ես ձեզ առաջարկում եմ, հորդորում եմ՝ փոխել ձեր խոսեալոճը եւ առավել եւս ժեստիկուլյացիան սահմանափակել, երբ խոսում եք Ազգային ժողովի պատգամավորի հետ»,- նշեց Զեյնալյանը։

«Խնդրում եմ արձագանքեմ, քանի որ ինձ է վերաբերում»,- նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանին դիմեց Արգիշտի Քյարամյանը։

«Չէ, չեմ տալու արձագանքի հնարավորություն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Ուրեմն ես չեմ մասնակցի այս քննարկմանը»,- «սպառնաց» Քյարամյանը։

«Ձեր խնդիրն է, դուք վերլուծեք թե ինչ տեղի ունեցավ, շատ կարեւոր է դա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք վերլուծելու խնդիր չունենք, ես արդեն վերլուծել ու հասկացել եմ»,- արձագանքեց Քյարամյանը։

 

Ռոզա Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031