Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում գործող ավտոլվացման կետերից մեկում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ shamshyan.com

Հոկտեմբեր 15,2024 19:10

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում քաղաքացու են դանակահարել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր՝ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բժիշկների թիվ 11 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բաժնի պետի և օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ մեկնում են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում ու մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ․-ն է։

Ոստիկանները այնուհետև մեկնում են նշված ավտոլվացման կետ, որտեղ պարզվում է, որ այդ վայրում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ․-ն, որի ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ․-ին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոմն Սուրենի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Սուրեն Հ․-ն է։Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Սուրեն Հ․-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավտոլվացման կետում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, բազմոցի արանքում դանակ, սակայն պարզվում է՝ արդյոք նշված դանակով է հարվածել Սուրեն Հ․-ն, իսկ վիճաբանությունն ու դանակահարությունը տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031