Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ։
Աղազարյանն իր ելույթում քննադատեց Արգիշտի Քյարամյանին. «Կալանքը մի օգտագործեք ճնշման միջոց, դա վտանգավոր է, որովհետեւ դուք չլինեք, ես լինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար։ Թե հետո ինչ տեղի կունենա մեր արդարադատության հետ, Աստված գիտի»։
Ի պատասխան Քյարամյանն` ասաց. «Էս երկրի երեսին այսպիսի մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել։ Եվ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կգրանցվի»։
Արձագանքեց պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Պարոն Քյարամյան, դուք Ազգային ժողովում եք եւ այդ տղայական խոսակցություններն այստեղ չեղավ»։
Կարդացեք նաև
«Տղայական չէ, դուք հանկարծ չորակեք իմ ասածները»,- հակադարձեց Քյարամյանը։ «Տղայական է բառիս բուն իմաստով»,- ասաց Քոչարյանը։ «Տղայականը ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն է»,- Անդրանիկ Քոչարյանին պատասխանեց Արգիշտի Քյարամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Պարոն Աղազարյան, խնդրում եմ նաեւ մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»,- Հովիկ Աղազարյանին դիմեց Արգիշտի Քյարամյանը։
«Պարոն Քյարամյան, ինչո՞ւ դուք իմ տղայի հետ կապված քրեական գործը չեք հասցնում մինչեւ վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լեւոն Քոչարյանի՞ն։ Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, ոչ ինձ դիտողություն անի, ձեր թաղը չի ստեղ»,- հարցրեց Հովիկ Աղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ