Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութում իսկապես Ստեփանակերտի Թումանյան փողոցն է և այն ոչնչացվում է ադրբեջանցիների կողմից. Փաստերի ստուգման հարթակ

Հոկտեմբեր 15,2024 17:58

«Փաստերի ստուգման հարթակ». Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային ոչնչացում»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է համացանցում հասանելի տեսանյութը, համադրել այն քարտեզների հետ ու պարզել, որ տեսանյութում իսկապես Թումանյան փողոցն է և որ այն ոչնչացվում է ադրբեջանցիների կողմից։

 Ստեփանակերտի այլ շինություններ, որոնք ադրբեջանցիները քանդել են

2024 թվականի մարտին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները սկսել են քանդել Արցախի խորհրդարանի շենքը։

Ուսումնասիրելով google earth ծրագրով վերջին տվյալները, պարզ է դառնում, որ ադրբեջանցիները քանդել են ոչ միայն Արցախի խորհրդարանի շենքը ամբողջությամբ, այլ նաև խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Արցախի Ազատամարտիկների միության շենքը, որը շահագործման էր հանձնվել և պաշտոնապես բացվել 2014 թվականին, և Արմենիա հյուրանոցը։

Ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրվել էր Ազգային ժողովի շենքի քանդման մասին պաշտոնական տեսանյութը, որտեղ քանդման աշխատանքները մեկնաբանվել էին որպես անջատողականության խորհրդանիշների ոչնչացում։

Արցախի ԱԺ և Ազատամարտիկների միության շենքերը ու «Արմենիա» հյուրանոցը 2021 թվականի նոյեմբերին

Արցախի ԱԺ և Ազատամարտիկների միության շենքերը ու «Արմենիա» հյուրանոցը 2024 թվականի ապրիլին

Արցախի Ազգային ժողովի շենքը կառուցվել էր 2003-2007 թվականներին։ Այն Արցախի քաղաքական ինքնության խորհրդանիշներից մեկն էր։

Գարնանը համացանցում հայտնված այլ տեսանյութերից ակնհայտ էր, որ ադրբեջանցիները քանդել են նաև Արցախի պետական համալսարանի հարևանությամբ գտնվող՝ Մխիթար Գոշի և Ազատամարտիկների փողոցների մի շարք բնակելի շենքեր։

ԱրՊՀ հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի քանդված հատվածը

ԱրՊՀ հարևանությամբ գտնվող բնակելի շենքերը մինչ Ստեփանակերտի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը և դրանից հետո

Բացի համալսարանի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի հիմնահատակ ոչնչացումը, ադրբեջանցիները փոխել են նաև համալսարանի արտաքին տեսքը։

Սյուզաննա Համբարձումյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031