Շիրակի մարզային քննչական վարչությունում սկսել են քննել սեպտեմբերի 29-ին Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցի բարձր դասարանցի երկու տղաների միջև տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում նրանցից մեկը հայտնվել է Գյումրիի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում։
Մեր տեղեկություններով, Գյումրիի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքից ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի մոտից հիվանդանոց է տեղափոխվել այդ նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մ․Պ․-ն։ Նրա մոտ ախտորոշվել է «հեմորագիկ շոկ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի ամրակային առաջնային գծով 2-րդ, 3-րդ միջկողային տարածքի կտրած արյունահոսող վերք»:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող Ուռուշանյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 16.15-ին նշված դպրոցի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Մ․Պ․-ի և 9-րդ դասարանի աշակերտ Մ․ Դ․-ի միջև։
«Մ․Պ-ն (խոսքը հիվանդանոց տեղափոխված տղայի մասին է) օգտագործած լինելով ալկոհոլային էներգետիկ ըմպելիք, փականով դանակով անկանոն շարժումներ է կատարել Մ.Դ․-ի ուղղությամբ, որից հետո Մ.Դ․-ն հետույքի շրջանում զգացել է ծակոց, փորձել է հարվածել Մ.Պ.-ին, միասին վազել են դեպի մարզադաշտի հարակից բլուրը, որտեղից կորցնելով հավասարակշռությունը՝ Մ.Պ․ն վայր ընկնելով գլորվել է ներքև և իր ձեռքին եղած բաց վիճակում գտնվող դանակով անզգուշաբար վնասել է ինքն իրեն»:
Կարդացեք նաև
Դեպքին ականատես են եղել դպրոցի 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների մի քանի աշակերտներ։