Երևան, Հայաստան – 2024 թվականի հոկտեմբերի 11 – Պարենի համաշխարհային ծրագիրը(ՊՀԾ) և «Թուֆենկյան» հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ինչը նշանավորում է կարևորհամագործակցության սկիզբը՝ ուղղված Սյունիքի գյուղերի վերականգնմանը՝ սկսելով Սվարանց գյուղից: Այս համագործակցությունը միտված է լուծելու Սյունիքում բնակչության նվազման, ենթակառուցվածքային խնդիրների և տնտեսական մարտահրավերների խնդիրները։
«Թուֆենկյանի Հիմնադրամի հետ նման համագործակցությունների միջոցով, մենք կարող ենք մեղմել այն բազմաթիվ մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի սահմանամերձ համայնքների առջև», – նշեց ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն: Այս համատեղ նախաձեռնության շրջանակներում Թուֆենկյան Հիմնադրամը և ՊՀԾ-ն կիրականացնեն մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն նպաստելու Սյունիքի գյուղական համայնքների կայուն զարգացմանը և բարելավելու համայնքների բնակչության կենսապայմանները:
Կարևոր ուղղություններից մեկը կլինի գյուղատնտեսության զարգացումը՝ նպատակ ունենալով արդիականացնել ոռոգման համակարգերը, ներդնել բարձրարժեք մշակաբույսեր և ավելի արդյունավետ սերմատեսակներ, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական տեխնիկան։ Այս ամենի հետ միասին, կստեղծվեն տնտեսական զարգացմանը նպաստող՝ ավանդական գյուղատնտեսությունից զատ, այլընտրանքային հնարավորություններ բարելավելով շուկայի հասանելիությունը գյուղատնտեսական արտադրանքի համար։
Գործընկերությունը նաև կխթանի կլիմայական փոփոխությունների նկատմամբ զգայուն ծրագրերի իրականացումը՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների տեղադրման միջոցով։ Ստացված եկամուտները կուղղվեն այս համայնքներում խթանելու պարենային ապահովությունը՝ նպաստելով երկարաժամկետ կայունությանն ու բարելավելով Սյունիքի գյուղական ընտանիքների կյանքը։
Կարդացեք նաև
Այս համագործակցությունը նշանակալի քայլ է դեպի Սյունիքի գյուղական համայնքների կայուն աճ և զարգացում, ստեղծելով նոր ուղիներ բարեկեցության և տոկունության համար: Երկու կազմակերպություններն էլ նվիրված են համագործակցությանը՝ գյուղական Հայաստանի համար ավելի պայծառ ապագա կառուցելու նպատակով:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020թ․-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Մենք աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն ենք, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և օգտագործում է պարենային օգնություն ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից և կլիմայի փոփոխության ազդեցությունից վերականգնվող մարդկանց համար:
1999 թվականին հիմնադրված Թուֆենկյան հիմնադրամը լուծում է առաջարկում Հայաստանի և Արցախի խոցելի համայնքների սոցիալական, բնապահպանական և տնտեսական խնդիրներին: Հիմնադրամի նախաձեռնություններն ընդգրկում են ենթակառուցվածքների զարգացում, փախստականների վերաբնակեցում, շրջակա միջավայրի պահպանում և մարդասիրական օգնություն: