«Իհարկե, եղել է»,- լրագրողների հիշեցմանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի հետ կապված հայտարարեց, թե աբսուրդի ժանրից է, որ փամփուշտները փոխվել են, ինչպես ժամանակին նշել էր Սասուն Խաչատրյանը, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Ռոբերտ Քոչարյանի մյուս հայտարարությանը, որտեղ տվել է Սասուն Խաչատրյանի եղբոր անունը և հարց հնչեցրել, թե ոնց եղավ՝ իր եղբոր կապերը հաշվի չեն առնում, Օրբելյանի քավորական կապերն են հաշվի առնում, Սասուն Խաչատրյանն արձագանքեց․ «Դատական կազմն է որոշում՝ բացարկի ենթակա՞ է դատավորը, թե՞ ոչ»։
Լրագրողները հիշեցրին՝ իրեն մեղադրում են ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ, որ ընդդիմադիր գործիչների վրա է սևեռված, Սասուն Խաչատրյանն արձագանքեց․ «Մեզ մոտ ընտրովի արդարադատություն չկա»։
Հարցին՝ իշխանականներին պատասխանատվության ենթարկելու մասով վիճակագրություն կա՞, Սասուն Խաչատրյանն այսպես պատասխանեց․ «Նման վիճակագրություն չենք վարում»։
Կարդացեք նաև
Սասուն Խաչատրյանը լրագրողներին հորդորեց դիմել դատական դեպարտամենտին, դատախազությանը՝ վստահեցնելով, որ բազմաթիվ գործեր են ուղարկել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ