Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան մտադիր է թարմացնել ԵՄ-ի հետ մաքսային միության համաձայնագիրը

Հոկտեմբեր 15,2024 15:36

Ermenihaber. Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Ստամբուլում անցկացված «Պալատների համաշխարհային ֆեդերացիայի» գլխավոր խորհրդի նիստին:

Այդ շրջանակներում ունեցած ելույթի ընթացքում Բոլաթն անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) հետ կնքված «Մաքսային միության համաձայնագրին» և Թուրքիայի արտահանման տվյալներին:

«Գիտենք, որ Թուրքիայի արտահանումների 41 տոկոսին համապատասխան մասնաբաժինը ԵՄ-ինն է: Մենք հույս ունենք, որ առկա մաքսային միության համաձայնագիրը (ԵՄ-ն-խմբ.) կվերանայի և կթարմացնի:

Վերջերս՝ մինչև երեք ամիս առաջ Բրյուսելում մեկնարկել են բարձր մակարդակի երկխոսության և բանակցության նիստեր»,-ասել է նա:

Բացի այդ, Բոլաթն ընդգծել է, որ այդ համաձայնագրով ԵՄ-ի և Թուրքիայի միջև լավ տնտեսական հարաբերություններ են ձևավորվել:

Նախարարը խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին և ընդգծել, որ դրա, ինչպես նաև «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ իրենք ցանկանում են իրականացնել այն, ինչը ստացվել է «Մետաքսի ճանապարհի» շնորհիվ. հարյուրամյակներ շարունակ կապ ունենալ Եվրոպայի հետ:

Այս պարագայում Հայաստանով և Ադրբեջանով անցնող, այսպես կոչված միջանցքը Թուրքիային հնարավորություն կտա ապահովել թյուրքական պետությունների ամբողջական կապը, ինչպես նաև կյանքի կոչել թուրքական երազանքը՝ «Պանթյուրքիզմը», որտեղ իշխող և գլխավոր պետությունը լինելու է Թուրքիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031