«Տիկին Վարդապետյան, Ռուսաստանի Դաշնության դատախազի հետ հուշագիր ստորագրեցիք, Միհրան Պողոսյանը չի ուզո՞ւմ վերադառնալ հայրենիք»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ես Ռուսաստանի գլխավոր դատախազին մի բան էլ առաջարկեցի` բացի այդ հուշագրի ստորագրումից։ Քանի որ մենք ունենք ամերիկյան գործընկերների հետ հաջողված պատմություն` սառեցված գույքի հետ կապված, ես առաջարկել եմ Ռուսաստանին, որպեսզի կոնկրետ գործերով, որոնք մենք ունենք, քննարկենք արդեն սառեցման եւ ապօրինի գույքի բռնագանձման հարցերը»,- ասաց Աննա Վարդապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ