«Ազգային ճակատ». Աշակերտները պահանջում են դպրոցի տնօրեն նշանակել փոխտնօրեն Վիկտորիա Բաբաջանյանին։
Երեկ քաղաքապետարանն առանց կոլեկտիվի ու ծնողների կարծիքը հաշվի առնելու դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Քրիստինե Դումանյանին, որը դպրոցի անձնակազմից չէ, ինչն էլ դժգոհության ալիք է բարձրացրել։
Հիշեցնենք՝ օրերս ԱԱԾ-ն հենց երեխաների աչքի առջև կալանավորել ու տարել էր դպրոցի ֆիզիկայի ուսուցչին։