Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնային կալանքն օգտագործեք, ապարանջան-մապարանջան օրենքով ընդունել եք, օգտագործեք»․ Հովիկ Աղազարյանի խորհուրդը Աննա Վարդապետյանին

Հոկտեմբեր 15,2024 15:10

«Նախկինում ես հարցադրում էի անում՝ արդյոք կալանքը օգտագործվո՞ւմ է որպես ճնշման միջոց անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար։ Հիմա չեմ հարցնում, հիմա ես հաստատում եմ, որ դա այդպես է»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Գլխավոր դատախազն ի պատասխան ասաց․ «Ես հակառակն եմ պնդում՝ ոչ։ Ինչքան էլ նպատակահարմար է այդ պնդումը, խափանման միջոցը կիրառվում է բացառապես նրա համար, որ ազդեցություն չլինի այլ անձանց վրա»։

Աննա Վարդապետյանը հավելեց․ «Դեպքերը բազմաթիվ են, երբ մենք օպերատիվ ուղեկցումով տեսնում ենք, թե ոնց են սովորեցրած նույն տեքստով ուղարկում վկաներին եւ պայմանավորվում, թե ոնց պետք է նախաքննությունն ուղղորդեն։ Հիմա նման իրավիճակներում թույլ տանք, որ ի՞նչ, որ գան ամբողջ ապացուցողական բազան շարքից հանեն, որ հանկարծ մի օրը մեկը մեզ չասի՝ դուք ռեպրեսիա եք անո՞ւմ։ Ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031