«Ի՞նչ դրական դինամիկա ունենք կալանքների մասով, միջին ծանրության հանցագործությունների համար անձին երեք ամսից ավելի կալանքի տակ են պահում, դա օրինաչա՞փ եք համարում»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Մինասյանը նաեւ հարցրեց՝ ինչպիսին է Գլխավոր դատախազության մոտեցումը Քրեական օրենսգրքի ապաքաղաքականացման աշխատանքների ուղղությամբ։ «Ունե՞ք այդպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա ապաքաղաքականացնել մի շարք հոդվածներ կամ մեղմել։ Ասում եմ՝ ապաքաղաքականացնել, որովհետեւ այդ հոդվածները կիրառվում են հենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- ասաց պատգամավորը։
Աննա Վարդապետյանն ի պատասխան ասաց․ «Կներեք, Քրեական օրենսգրքի ապաքաղաքականացում ես առաջին անգամ եմ լսում։ Քրեական օրենսգիրքը կարող է ապաքրեականացվել, բայց չի կարող ապաքրեականացվել։ Այնպես ոչ, եկեք այս քաղաքական դեբատի մեջ ես չմտնեմ, որովհետեւ դրա իրավունքը չունեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ