Երեւանի ավագանու նիստի՝ հարցուպատասխանի հատվածում այսօր վեճ եղավ ավագանու ընդդիմադիր եւ իշխանական անդամների միջեւ։ Ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը հարց ուղղեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի չարաշահումների մասին՝ զուգահեռելով Երեւանի դպրոցներում անմխիթար վիճակի քննադատությամբ։ Զարոկյանը նկատել էր, որ ըստ տարածված մեղադրանքի, Տիգրան Ավինյանը անվտանգության աշխատակիցներ է ընդունել մի շենքում աշխատելու համար, որն արդեն իսկ ուներ անվտանգության ծառայություն։
«Անամոթներ, գոնե դպրոցների ճանապարհների փոսերը լցրեք»,- վրդովվեց նա՝ հայտարարելով, թե տպավորություն ունի, որ յուրացված գումարները ՔՊ-ում «իրար մեջ են բաժանում»։
«Պարոն Զարոկյան, ձեր չափերը ճանաչեք, ես ձեզ նկատողություն եմ անում»,- հայտարարեց Տիգրան Ավինյանն՝ իր կուսակիցներին հորդորելով չարձագանքել․ «Դատարկաբանությանը երբեք չի կարելի արձագանքել։ Երեխաների անվտանգությունից ելնելով՝ ձեզ նման անձանց դպրոց չենք կարող թույլ տալ մտնել»։
Կարդացեք նաև
Բայց ինքը՝ Տիգրան Ավինյանն, այնուհանդերձ, արձագանքեց․ «Ես զոնտիկ բռնող չունեմ, անվտանգության աշխատակից չունեմ, Երեւանում քայլում եմ միայնակ եւ շատ հաճախ ավտոմեքենան էլ ինքս եմ վարում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ