«Թմրամիջոցների դեմ պայքարի հարցում ինձ տաքսիստները հաճախ խորհուրդ են տալիս, որ եթե համապատասխան իրավապահ մարմինները մի քանի օր տաքսի վարեն՝ մեծ քանակությամբ թմրամոլների եւ հողը փորողների կհայտնաբերեն։ Այդպիսի միջոցառումների մասին մտածո՞ւմ եք, թե՞ չէ»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ օպերատիվ տեսակետից հետաքրքիր առաջարկ է։
«Տաքսի քշել․․․ Մենք, ճիշտն ասած, ուժեղացված ծառայություններ անում ենք եւ թիրախավորում ենք նաեւ տաքսիների վարորդներին, այսինքն՝ այն մեքենաներին, որոնք կասկած են հարուցում։ Ինչ վերաբերում է տաքսի վարելուն, գաղափար է, կարելի է ակտիվացնել ձեր ասած առաջարկը»,- արձագանքեց Վահե Ղազարյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ