Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե մինչեւ երեկո էլ այդ հարցը կրկնեք, չեմ հոգնելու, ասելու եմ, որ մեկնաբանություն չեմ տալիս». Սուրեն Գրիգորյանն իր՝ արդարադատության նախարար դառնալու մասին

Հոկտեմբեր 15,2024 13:21

Այս թեմայով մեկնաբանություն չեմ տալիս․ Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով արդարադատության նախարար նշանակվելու մասին խոսակցություններին:

«Այսպես եմ որոշել, մեկնաբանություն չեմ տալիս: Մյուս թեկնածուների առումով չեմ կարող որեւէ բան ասել, ով ոնց ճիշտ է գտնում` այդպես մեկնաբանություն կամ տալիս է, կամ չի տալիս: Ես ձեզ հավատացնում եմ, եթե մինչեւ երեկո էլ այդ հարցը կրկնեք, չեմ հոգնելու, ասելու եմ, որ մեկնաբանություն չեմ տալիս: Ասեմ ավելին՝ վարչության քննարկումների, վարչապետի որոշումների ու մյուս հանգամանքների մասին կան տեղեկացման պաշտոնական խողովակներ, որոնք այնպես չէ, որ չեն աշխատում, որ պետք է փոխարինվեն իմ մեկնաբանությամբ»,- ասաց նա:

Լրագրողների համառ հարցերին՝ հնարավոր համարո՞ւմ է քաղաքային իշխանությունից գործադիր մարմին տեղափոխվելը, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ոնց ասեմ, որ այս թեմայով մեկնաբանություն չեմ տալիս, որ էլ հարց չտաք»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031