«Այդ 1 տոննա բացահայտված թմրանյութը ինչպե՞ս կարող էր մտնել Հայաստանի Հանրապետություն։ Արդյոք սա միջգերատեսչական աշխատանքի թերացման արդյունքում չէ, արդյոք այստեղ իսկապես չկա որեւէ հովանավորչություն, սա է ամենակարեւոր հարցը»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա նշեց, որ անզեն աչքով երեւում է, որ անչափահասների միջեւ զենքի կիրառմամբ սպանության փորձերը շատացել են, կռիվները շատացել են, որոնք ավարտվում են վնասվածքներով, շատ աճել են գողության դեպքերը, եւ կա անվստահություն ոստիկանության նկատմամբ։
Վահե Ղազարյանը պատասխանեց, որ ոստիկանության բարեփոխումների արդյունքում կլինի դրական արդյունք։ «Ես վստահեցնում եմ, որ մենք մոտ ապագայում կունենանք հանցավորության այլ պատկեր»,- ասաց ՆԳ նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ