Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է»․ Վահե Ղազարյան

Հոկտեմբեր 15,2024 12:13

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ վերջին 5 տարիներին հանցավորության աճը միջինում կազմել է 11,1 տոկոս՝ կրճատվելով 0,7 տոկոսով։ 2024 թվականի ութ ամիսներին արդեն իսկ արձանագրվել է հանցավորության թվի նվազում՝ 1070-ով կամ 4,2 տոկոսով՝ 25 637-ից 24 567 դեպք։ Վերջին հինգ տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58,3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է եղել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաեւ հանկարծամահությունների դեպքերով։

Ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 13,4 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է եղել թմրամիջոցների խոշոր չափերի իրացման, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերի խարդախությանդ դեպքերի արձանագրմամբ։ Աճել են սպանության դեպքերը, հինգ տարվա կտրվածքով միջին աճը 12,1 տոկոս է կազմել։ Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության միջին աճը 15,6 տոկոս է կազմել։ Իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության միջին աճը 46,6 տոկոս է կազմել։

«Հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է»,- ասաց նա։

ՆԳ նախարարը նշեց, որ հանցավորության աճի վրա որոշակի ազդեցություն են ունենում նաեւ հայտարարված համաներումները։ Վերլուծությունը փաստում է, որ յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ։ Օրինակ՝ 2018 թվականին հայտարարված համաներումից հետո 2019-2021 թվականերին համաներված 4976 անձից հետագայում հանցանք են կատարել 1152-ը։

Վահե Ղազարյանն ասաց, որ 2024 թվականին հաշվառված շուրջ 935 հազար տրանսպորտային միջոցի պայմաններում՝ 8 ամիսների դրությամբ արձանագրվել է զոհերի թվի նվազում 35-ով։ Ընթացիկ տարում 325-ով նվազել է ինչպես ՃՏՊ-ների, այնպես էլ 380-ով նվազել է վիրավորների թիվը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031