Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ի՞նչ վերաբերմունք է ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ, ո՞ւր են ՔՊ պատգամավորները»

Հոկտեմբեր 15,2024 12:05

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց լսումները նախագահող ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին․ «Ինչո՞ւ է դահլիճը կիսադատարկ։ Ուժային, իրավապահ բլոկի ներկայացուցիչները իրենց տեղակալներով այստեղ են, ԱԱԾ պետն է այստեղ, պետի տեղակալն է այստեղ, քննչականի ղեկավարն է այստեղ, ՆԳ նախարարն է այստեղ, տիկին դատախազն է այստեղ, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները որտե՞ղ են»։

Ագնեսա Խամոյանը նկատեց, որ լսումներին մասնակցող քաղհասարակության ներկայացուցիչների թիվը եւս մեծ չէ։ «Ասացիք՝ հրավերներ են ուղարկվել, սա ի՞նչ վերաբերմունք է ուժային, իրավապահ համակարգի ղեկավարների նկատմամբ։ Պարոնայք, տիկին դատախազ, ես ձեր փոխարեն վիրավորվում եմ»,- հավելեց նա։

Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Շատ հետաքրքիր հարց է՝ ինչպես կան բացականեր աջ թեւում, կան նաեւ ձախ թեւում։ Հարց է՝ ո՞ւր են մեր պատգամավորները։ Պատշաճ տեղեկացված են բոլորը, քաղհասարակությունն էլ երեւի ուշ է արթնացել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031