Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսո ջան, ես պատվավոր չեմ, ես հավերժական եմ»․ Կամո Արեյանը՝ Մեսրոպ Մանուկյանին

Հոկտեմբեր 15,2024 11:28

«Ես շատ եմ ցանկանում, որ մեր պատվավոր քաղաքացիները, ովքեր արժանի են եւ պիտի լինեն պատվավոր քաղաքացի, չլինեն թոշակառու պատվավոր քաղաքացի, լինեն մտահոգ պատվավոր քաղաքացի»,- այսօր Երեւանի ավագանու նիստում իր կարծիքը բարձրաձայնեց «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Ավագանին այսօր քննարկում էր Արմեն Խանդիկյանին, Բարսեղ Թումանյանին, Լեւոն Թոքմաջյանին, Հենրիկ Էդոյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումներ տալու հարցը։

Մեսրոպ Մանուկյանի կարծիքով, նրանք պետք է գիտակցեն եւ մտահոգվեն, որ լինելով Երեւանի պատվավոր քաղաքացի, եթե իրենք պետք է անվճար երթեւեկեն, իսկ այլոք հունվարի 1-ից մոտ 300 դրամ պետք է վճարեն՝ ինչպե՞ս է գինը գոյանում։ Նրանք պետք է մասնակցեն քաղաքի կառավարմանը եւ քաղաքապետարանի՝ ստվերի դեմ կեղծ պայքարի նկատմամբ անհանդուրժող լինեն․ օրինակ, երբ ավտոբուսներում տեսախցիկներ են տեղադրվում, որոնք չեն աշխատում եւ այլն։ Իր բնութագրմամբ՝ Երեւանի տրանսպորտային համակարգը կոռուպցիայի մեջ թաղված է եւ երբ «էն քաղաքապետը «Ժանգ-տոնգ» ավտոբուսները թանկ գնով առնում էր, գալիս էին՝ պարզվում էր իր տեխնիկական պարամետրերին չի համապատասխանում․ երկու նստարան չկար, բայց ընդունեց քաղաքապետարանը։ Քաղաքում խոսում են, որ դրանց սպասարկումը կապվում է Հրաչ Սարգսյանին պատկանող ընկերության հետ․ ո՞նց է լինում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հաջորդիվ իր ելույթում, Մեսրոպ Մանուկյանը նորից շարունակեց թեման՝ Երեւանի պատվավոր քաղաքացիներին հորդորելով՝ մինչեւ Նոր տարի ապրել երեւանցիների հոգսերով, կանգնել երեւանցիների կողքին, քանի որ նրանց ձայնը մի քանի անգամ ավելի բարձր կլսվի․ «Պարոն Արեյան, նաեւ ձեզ եմ հորդորում, որ կանգնեք երեւանցիների կողքին։ Չեմ ցանկանա, որ Կամո Արեյանը, որը պատվավոր քաղաքացի է, շատ-շատ խնդիրներից չկարողանա խոսել»։

«Մոսո ջան, ես պատվավոր չեմ, ես հավերժական եմ»,- արձագանքեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031