Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն կասեցրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների դիմումի քննությունը

Հոկտեմբեր 15,2024 11:20

Արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահունչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին, հարցով ՍԴ-ն աշխատակարգային որոշում է կայացրել:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում բարձրացված խնդիրների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն:

ՍԴԱՈ-156 որոշմամբ Սահմանադրական դատարանը «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցրել է` մինչև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի»՝ վերը նշված հարցի կապակցությամբ խորհրդատվական կարծիքը ստանալը:

Դատարանում առկա էր դիմողի 06.09.2024 թ. Դիրքորոշումը, 16.09.2024 թ. լրացուցիչ դիրքորոշումը, այս գործով պատասխանողի՝ ՀՀ Ազգային ժողովի բացատրությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, ի պատասխան զեկուցող դատավորի հարցումների՝ ստացված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, Դատական դեպարտամենտի պատասխանները:

Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողն էր Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031