Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ չտանք, որ օտար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի համար տեղ բացվի այս տարածաշրջանում». Իրանի խորհրդարանի նախագահ

Հոկտեմբեր 15,2024 11:24

«Իրանն այսօր». Ժնևում Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Ադրբեջանի պաշտոնակից Սահիբա Գաֆարովան:

Ղալիբաֆն ընդգծել է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծել տարածաշրջանի երկրների միջև բանակցությունների միջոցով՝ այդ համատեքստում շեշտելով, որ պետք է առաջ տանել 3+3 ձևաչափը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ տարածաշրջանը մեծ տերությունների հակամարտության վայրի վերածվի, այդ իսկ պատճառով պետք է ուժգնորեն առաջ տանենք այս հարցը (նկատի ունի 3+3-ը) և թույլ չտանք, որ օտար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի համար տեղ բացվի այս տարածաշրջանում»,-ասել է Ղալիբաֆը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031