Տիգրան Ավինյանի հրամանով, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լեւոն Թոքմաջյանին եւ բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին կշնորհվի Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում։ Հարցը համարվել է անհետաձգելի եւ ներկայացվել է ավագանու այսօրվա նիստում` քննարկման, իսկ կոչումները կշնորհվեն Երեւանի 2806-ամյակի շրջանակներում։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է գրականագետ, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանի հետ:
– Քաղաքում շարունակ ծառահատումներ են իրականացվում:
– Շատ վատ բան է: Սխալ է, ամենածայրահեղ վատ բաներից մեկը ծառահատումներն են, կանաչ տարածությունը Երեւանին շատ է պետք: Օրինակ` Թբիլիսին զարմացնում է իր կանաչով, այնքան շատ կանաչապատ այգիներ կան այնտեղ, Երեւանն էլ էր մի ժամանակ կանաչով այդքան հարուստ, հիմա, ցավոք, այդպես չէ: Նոր շինությունները, փաստորեն, կանաչապատման հաշվին են սարքում:
– Իսկ ինչպե՞ս եւ ո՞վ որոշեց Ձեզ պատվավոր երեւանցու կոչում շնորհել: Ի դեպ` շնորհավորում եմ:
Կարդացեք նաև
– Ես հենց նոր` տասը րոպե առաջ իմացա: Սյուրպրիզ, սյուրպրիզ, նոր խորհրդակցության էի, տղաներից մեկը մտավ ու ասաց` պարոն Էդոյան, շնորհավորում եմ, զարմացա, ասացի` ինչո՞ւ, ասաց, որ կոչման եմ արժանացել: Վիքիպեդիայից անունս հանել էին, հիմա էլ, հավանաբար, ցանկացել են մի լավ բան անել, նման սյուրպրիզ են արել:
Հայկ Գևորգյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: