Բրիտանական The Financial Times-ն անդրադարձել է Ադրբեջանում սպասվող COP29-ին՝ նշելով, որ այն այս տարի անցկացվում է նավթային պետությունում:
Մասնավորապես՝ աղբյուրը գրել է. «Հաջորդ ամիս Ադրբեջանի կողմից COP29-ի հյուրընկալումը նշանակում է, որ կլիմայի համաժողովն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ ավտորիտար պետությունում, որը կասկածելի է մարդու իրավունքների ոլորտում, իսկ երկրորդ տարին` նավթային պետությունում:
Բացի այդ՝ The Financial Times-ը նշել է. «Ադրբեջանը որոշեց ուժով լուծել հարևան Հայաստանի հետ երեք տասնամյակ տևած տարածքային վեճը: Ադրբեջանական զորքերը կայծակնային հարվածով գրավել են հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը։ Ողջ հայ բնակչությունը, որը կազմում էր ավելի քան 100 000 մարդ, վտարվեց։ Առնվազն 23 հայ քաղաքական բանտարկյալ դեռ պահվում է Ադրբեջանում:
Նաիր ՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ»-ում